Սիրիական բանակը զանգվածային ռազմական գործողություններ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոմս մարզի հյուսիսում Սիրիայի կառավարական զորքերը մասշտաբային ռազմական գործողություններ են սկսել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

«Մեր բանակը մասշտաբային օպերացիա է սկսել Հոմս մարզի հյուսիսում: Ազատագրվել է Հալդիյե գյուղն ու հարևան բնակավայրերը: Ներկա պահին իրավիճակը ճակատում գերազանց է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ սիրիական բանակը «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել է 5 գյուղ և մի քանի քաղաք Համա մարզում, ինչպես նաև Կըն հովիտը Իդլիբից ոչ հեռու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ առաջին ավիահարվածները սկսեց հասցնել:




Լրահոս