Ժամանակ. Եթե պետք լինի, գլուխը 100 մանեթ կծախսենք. Գ. Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակ” թերթի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցական նեղ շրջանակում ասել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին ինչքան գումար պետք է, կծախսեն։ “Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է եւ կարծես վճռական է տրամադրված, որ պետք է կամ հաղթի, կամ էլ Երեւանի ավագանու կազմում ավելի մեծ խմբակցություն ունենա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ասել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը յուրաքանչյուր ընտրողի տա 10.000 դրամ ընտրակաշառք, իրենք կտան 20.000: Եթե ՀՀԿ-ն տա 20.000 դրամ, իրենք կտան 30.000: “Եթե պետք լինի, գլուխը 100 մանեթ կծախսենք”,- հայտարարել է Գ. Ծառուկյանը: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտրողի հաշվով 100 դոլար կծախսեն”,- գրում է “Ժամանակը”։




Լրահոս