Ռոնալդուն Instagram-ում շրջանցել է Նեյմարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Instagram-ում ամենաշատ հետևող ունեցող ֆուտբոլիստը: Պորտուգալիայի հավաքականի ավագի էջի հավանողների թիվը հասել է 33.7 միլիոնի:

Այս կերպ Ռոնալդուն շրջանցել է Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին, ով Instagram-ում ունի 33.3 միլիոն հետևող: Գործող ֆուտբոլիստներից լավագույն եռյակը եզրափակում է Նեյմարի ակումբակից Լիոնել Մեսին՝ 26.7 միլիոն հետևող:

Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուն դարձել էր Մադրիդի «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նա Արքայական ակումբում գոլերի քանակը հասցրել էր 324-ի եւ շրջանցել էր լեգենդար Ռաուլին:




Լրահոս