Google կորպորացիան հոկտեմբերի 28-ից շահագործման է հանձնելու YouTube Red վճարովի համակարգը, որը թույլ կտա ազատվել ամենուրեք հանդիպող գովազդից: Վճարովի YouTube-ի օգտատերերը կկարողանան պահպանել տեսանյութը սմարտֆոնով կամ պլանշետով«օֆֆ-լայն» ռեժիմում ավելի ուշ դիտելու համար , հասանելիություն կստանան Google Play Music-ին ու կկարողանան YouTube-ում դիտել հանրահայտ շոուներ, սերիալներ ու ֆիլմեր, որոնք հասանելի չեն լինի անվճար տարբերակից օգտվողներին:
Ծառայության դիմաց ամենամսյա վճարը կկազմի 9,99 դոլար: Սկզբնական շրջանում YouTube Red-ը հասանելի կլինի միայն ԱՄՆ բնակիչներին: