ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Գաղտնիք չէ, որ հարկային տեսուչներն ունեն որոշակի պարտականություններ: Ես՝ որպես հարկ վճարող անձ, ուզում եմ տեղեկանալ, թե նրանց պարտականությունները կոնկրետ որոնք են: Ի՞նչ իրավունքներ ունեն վերջիններս:
Մուշեղ Կիրակոսյան 
(51 տարեկան, խանութի տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկային տեսուչներն ունեն հետեւյալ պարտականությունները՝
1. պահպանել ստուգման հետ առնչվող ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները, 
2. առանց տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները տնտեսվարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները եւ դրանց առնչվող ցանկացած այլ տեղեկատվություն, 
3. պահպանել տնտեսվարող սուբյեկտի՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավունքները եւ շահերը, 
4. չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի բնականոն աշխատանքը,
5. իրենց իրավունքներին եւ պարտականություններին ծանոթացնել տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց, 
6. ստուգման ընթացքում բացառապես հիմնվել ՀՀ պաշտոնական տեղեկագրում եւ ՀՀ գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում հրապարակված օրենքների եւ այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ, 
7. ստուգման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` անմիջականորեն տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման:
ՀՀ պետեկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խորհուրդ ենք տալիս, որ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկությունները թե՛ հարկային տեսուչները, թե՛ առավել եւս տնտեսվարողները մշտապես իրենց ձեռքի տակ ունենան եւ առաջնորդվեն օրենքի տառով: 




Լրահոս