ՊՍԺ-ն կարող է հաղթել Մադրիդում. Տիագո Սիլվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի պաշտպան Տյագո Սիլվան կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի դեմ խաղի մասին ակնկալիքներով: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին:

«Պետք է լավ տրամադրությամբ Մադրիդ գնալ: Մենք կարող ենք հաղթել Մադրիդում: Չգիտեմ` Կարիմ Բենզեման խաղադաշտ կհելնի, թե ոչ, բայց «Ռեալ»-ն ամենայն հավանականությամբ, ավելի ագրեսիվ կխաղա, քան մեր դեմ առաջին խաղում: Մենք կփորձենք մեր դարպասներն անառիկ պահել և ինտենսիվորեն աշխատել մրցակցի կիսադաշտում», – նշել է նա:




Լրահոս