Սարսափելի վթար ԱՄՆ-ում. հայազգի վարորդը դուրս է շպրտվել մեքենայից ու հայտնվել 20 ոտնաչափ բարձրության ունեցող ճանապարհային վահանակի վրա (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի ոստիկանությունից հայտնում են Բուրբանկում գրանցված սարսափելի վթարի մասին, որի զոհն է դարձել հայազգի Ռիչարդ Փանանյանը:

Ինչպես պատմել են ականատեսները, Փանանյանը իր 2004 թ Ford Fiesta մակնիշի ավտոմեքենան վարել է չափազանց արագ ու վազանց է կատարել մեքենաների աջ կողմից:

Հայազգի վարորդը բախվել է 50 մղոն/ժ արագությամբ ընթացող Ford F-150-ին: Բախման արդյունքում ամրագոտի չկապած Փանանյանը դուրս է նետվել  մեքենայից և հայտնվել 20 ոտնաչափ բարձրություն ունեցող  ճանապարհային վահանակի վրա, որտեղ  էլ նրան ոստիկանները գտել են մահացած վիճակում:

crash22

crash3




Լրահոս