Հայաստանում մահերը պակասել են. ԱՎԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2015թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 20 հազ. 900 մահացության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 150-ով:

2014-ին մահացությունների թիվը կազմել է 21 050:

Տվյալներ համաձայն` մահացությունների կեսից ավելիի պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, այնուհետև՝ նորագոյացությունները, երրորդ տեղում են՝ շնչառական օրգանների հիվանդությունները:

2015թ. հունվար-սեպտեմբերին Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդություններից գրանցվել է մահվան 20 դեպք՝ 2014թ. 23 դեպքի համեմատ:

2015թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 2.6%-ով աճ՝ 2014թ. հունվար-սեպտեմբերի համեմատ:




Լրահոս