Հենրիխը լավ արդյունավետություն ունի. Թոմաս Տուխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի մասին և անդրադարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանն ուժեղ է և թիմային, և անհատական խաղում: Հենրիխը լավ արդյունավետություն ունի: Ընթացիկ մրցաշրջանում նա կարող է գերազանցել ինքն իրեն: Ես կառանձնացնեմ նաև Մխիթարյանի թիմային խաղը: Միշտ մասնակցում է գնդակի համար պայքարին»,-նշել է Տուխելը:

 




Լրահոս