Տուլայում մնացած վիրավորներից երկուսի վիճակը ծանր է. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի վթարի հետևանքով վիրավորվածներից տասը դիմել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ամբողջ գիշերվա ընթացքում այն հիվանդները, ովքեր կարող էին իրենց բուժումը շարունակել տնային պայմաններում արդեն դուրս են գրվել, ամբուլատոր կարգով 5 հիվանդ շարունակում են մնալ հիվանդանոցային պայմաններում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով Մոսկվա-Երևան երթուղու վթարված ավտոբուսի ուղևորների առողջական վիճակի մասին:

Նախարարը հավելեց, որ 12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը Ռուսաստանում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: «Առավոտյան եմ խոսել, մեկ հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: Մեկ հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց»,- հավելեց Մուրադյանը:




Լրահոս