Անթույլատրելի իրերի առգրավում` Արթիկ և Նուբարաշեն ՔԿՀ-ներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Լ.-ի պայուսակից հայտանաբերել և առգրավել են 16 բջջային հեռախոս, 9 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորիչ և 2 «USB» լար:

Կատարվում է հետաքննություն:

unnamed-13

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի խցերից մեկի խուզարկությամբ սառնարանի հետնամասի պահոցից հայտնաբերել և առգրավել են 62 բջջային հեռախոս:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս