ՉԻ.Կյանքի խոսքըե պետական գերատեսչությունների նման աշխատանքային ժամեր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն` բավականին մեծ չափերի: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։
“ՉԻ” տեղեկություններով` շենքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության սեփականությունն է: Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչության ունի “Կյանքի խոսքի”հետ եւ ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, զանգահարեցինք  այդ կազմակերպություն: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով հայտնեց, թե մեր հարցերին կարող է պատասխանել իրենց կազմակերպության լրատվության պատասխանատուն` Արմենը: Մեր հեռախոսազանգին պատասխանող քաղաքացին խնդրեց զանգահարել հինգ րոպե հետո` մինչեւ նա կփոխանցի, որ մենք հարցեր ունենք:
Հինգ րոպե անց զանգահարեցինք, եւ տղան խնդրեց հեռախոսահամար թողնել: Այդպես էլ արեցինք: Մոտ մեկ ժամ հետո մեզ զանգահարեց “Կյանքի խոսքի” լրատվության պատասխանատուն: Շենքի հետ կապված մեր հարցից բացի, հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իրենք դասընթացներ են կազմակերպում եւ տարվա մեջ մի քանի անգամ շրջանավարտներ են ունենում (խոսքը աստվածաշնչյան դպրոցի` 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ թողարկելու լուրերի մասին է): Լսելով մեր հարցադրումները՝ պատասխանատուն ասաց, թե պետք է մեր հարցերը գրավոր ուղարկենք իրենց: Փորձեցինք նրան բացատրել, որ հատուկ ուսումնասիրություն պետք չի անցկացնել մեր հարցերին պատասխանելու համար, ընդամենը պետք է հաստատել կամ հերքել տեդեկությունը, այսինքն` “այո” կամ “ոչ” ասել: “Կյանքի խոսքի” ներկայացուցիչն ասաց, թե իրենց աշխատանքային ժամն ավարտված է: Տարակուսած հարցրինք, թե երբ է ավարտվում իրենց աշխատանքային ժամը, պարզվեց` ժամը 17:00-ին:
Հետո երիտասարդը սկսեց բացատրել, թե ինչպես պետք է աշխատել գերատեսչությունների հետ: Այնուհետեւ, նյարդայնանալով մեր հորդորից, թե մեզ մի սովորեցրեք աշխատել, երիտասարդն անջատեց հեռախոսը:
Մենք հետ զանզահարեցինք “Կյանքի խոսք” եւ դիմելով հեռախոսին պատասխանող անձին` միանգամից հարցրեցին` “Որտե՞ղ է ձեր գրասենյակը, նոր շենքո՞ւմ եք արդեն նստում”: Պարզվեց, որ “նոր շենքը” միայն ծառայելու է այս աղանդի հավաքույթների համար:
Ի դեպ ընդգծենք` “աշխատանքային օրվա” ավարտին մամլո քարտուղարն ինքն էր մեզ զանգահարել: Սա` մեկ: Երկրորդ` ակնհայտ էր, որ մեր հարցադրումները դուր չեկան “Կյանքի խոսքի” ներկայացուցչին, եւ նա նյարդայնացած անջատեց հեռախոսը: Նկատենք, որ մինչ կանջատեին հեռախոսը` հասցրինք փոխանցել, որ մենք օրաթերթ ենք, եւ ամեն դեպքում հրապարակումը կլինի”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”։




Լրահոս