ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն՝ 2013-ի փետրվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14.571 գործարք, ինչը 46,6 տոկոսով բարձր է նախորդ ամսվա հունվարի համեմատ: Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա համեմատ աճել են 0,6 տոկոսով:

ՀԱՐՑ. Եթե անվերջ խոսվում է, որ Հայաստանում տնտեսական անկում է, այդ դեպքում ինչի՞ հաշվին է աճում բնակարանների գինը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս երեւույթն արձանագրվել է նաեւ Ռուսաստանում՝ կապված Կիպրոսի դեպքերի հետ: Նրանք օֆշորային գոտում արտահանում են իրենց կապիտալը եւ այժմ վախենում են այն անել Կիպրոսի օրինակով: Այսօր բանկային համակարգի նկատմամբ վստահությունն արդեն նվազել է, հետեւաբար փողատերերին ավելի ձեռնտու է դառնում այդ կապիտալը ներդնել անշարժ գույքի վրա, եւ դրա համար մեծանում է պահանջարկը՝ բնակարան գնելու, եւ բնակարան վաճառողն էլ, բնականաբար, պետք է բարձրացնի գինը: Կապիտալն ապահով պահելու համար, օրինակ, տատիկները դնում էին իրենց ներքնակների մեջ, իսկ մեծ փողեր ունեցողը այն չի դնի ներքնակի մեջ, այլ «ավելցուկ կապիտալը» կդարձնի անշարժ գույք: Նույն երեւույթն առկա է մեզանում: Այժմ սկսվել է համաշխարհային ճգնաժամի երրորդ փուլը, որն առավել վտանգավոր է լինելու, եւ տնտեսության վիճակն ավելի վատ է  լինելու:

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ անդամ, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Աճե՞լ են, թե՞ լուր են տարածել, որ կաճի: Աժիոտաժային պահանջարկ են ուզում բարձրացնել: Բայց, կարծում եմ, առնող չկա, ինչո՞ւ պետք է բնակարանների գինը բարձրանա: Այս ամենը հնարք է, որպեսզի ասեն, թե առե՛ք, եթե չառնեք, ավելի թանկ է լինելու: Մարքեթինգի մեջ այսպիսի մի բան կա՝ աժիոտաժային պահանջարկ: Տպավորություն են ուզում ստեղծել, թե շուկան սկսել է մեռած կետից շարժվել: Մարդիկ, որոնք ուզում են իրենց բնակարանները կամ ունեցվածքը վաճառել, պահում են այն, որ թանկ վաճառեն, ու չեն ուզում էժանացնել: Եվ այս աժիոտաժային պայմաններում ցանկանում են բարձրացնել գինը:  

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս