Airbus A319-ն արտակարգ վայրէջք է կատարել Խաբարովսկում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաբարովսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Պետրոպավլովսկ-Կամչատսկի թռիչքն իրականացնող ինքնաթիռը.փոխանցում է Lifenews-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ արտակարգ վայրէջքի պատճառ են հանդիսացել օդաչուների խցիկում պատուհանի ապակու ճաքերը:

«Airbus A319-111, որը պատկանում է «Ավրորա» ավիաընկերությանը, 10.25-ին մեկնել է Խաբարովսկից Ելիզովոյի ուղղությամբ: Հասնելով Կոմսոմոլսկի շրջան` ինքնաթիռը շրջադարձ է կատարել և վերադարձել մեկնման օդանավակայան»,-հայտնել է օդանավակայանի աղբյուրը:

Ինքնաթիռում 129 ուղևոր է եղել: Տուժածներ չկան:

Ներկա պահին պարզվում են դեպքի մանրամասները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս