ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի արևմուտքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով New York Post-ին:

9 մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվում է 2 զոհի մասին:

Hawker 25 թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Օհայո նահանգում Ակրոն քաղաքի մոտ: Ականատեսները պատմում են, որ ավտոմեքենայի՝ հեռախոսային խցիկին բախվելու ձայն են լսել: Տեղի էներգետիկ ընկերության տվյալների համաձայն՝ դեպքի արդյունքում ավելի քան 1,5 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել:

Ներկա պահին հաստատվում է, որ վթարի զոհ են դարձել օդաչուն և նրա օգնականը, ովքեր գտնվել են ինքնաթիռում: Սակայն դեռևս պաշտոնապես չի հաստատվել, որ ինքնառիում 9 մարդ է եղել, և բոլորը զոհվել են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս