Ահաբեկչություն Բեյրութում. կա 43 զոհ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երկակի ահաբեկչությունը ավելի քան 40 մարդու կյանք է խլել. փոխանցում է Газета.ru-ն:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, ևս 239-ը վնասվածքներ են ստացել: Զոհվածների և տուժածների թվում երեխաներ կան:

Պայթուցիկ սարքերը գործի են դրվել Բեյրութի հարավային արվարձանում Բուրջ-էլ-Բարաժնե ճամբարում, որտեղ գերակշռում է շիիթական բնակչությունը:

Վերջին անգամ նման արյունալի ահաբեկչություն էր տեղի ոնեցել Բեյրութում անցած տարվա հունվարին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

1 2 3 4 5 6 7 8

 




Լրահոս