Սիլվա Համբարձումյանին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող արդեն սնանկացած «Կալաչ» ընկերության պարտատերերից մեկը՝ «Կարին» ՍՊԸ-ն, նոր պահանջ է ներկայացրել՝ 37 մլն 687 հազար դրամի չափով:

Նշենք, որ «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել էր իր գործունեությունը, ապա՝ սնանկացել: Իսկ մինչ այդ ընկերությունը հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել:

Մասնավորապես  «Կալաչը» պարտք է «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին, քանի որ վարկային պարտավորությունները չի կատարել:




Լրահոս