ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միայն ու միայն համակարգը կփոխվի բանվորի, գյուղացու եւ ինտելիգենցիայի շնորհիվ»:

Ռուբեն Թովմասյան «Ա1+»

20 տարվա փորձն արդեն ցույց տվեց, որ բանվորի ու գյուղացու շնորհիվ ոչինչ էլ չի փոխվում, ինտելիգենցիան էլ կա՛մ հեռանում է երկրից, կա՛մ ծախվում էժան գներով, կա՛մ էլ մի կերպ գոյատեւում՝ երբեմն նույնիսկ իրենցով համալրելով տաքսու վարորդների ու տոնավաճառում աշխատողների քանակը: Շատերը նույնիսկ իրենց տված ձայնին չեն ուզում տեր կանգնել, շատերը ծախում են իրենց ձայնը 5000 դրամով: Նման հոգեբանությամբ ի՞նչ փոփոխությունների մասին կարող է խոսք լինել, որ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը դեռ ուտոպիական հույսեր է փայփայում: Կոմունիստական հասարակարգը, իհարկե, կայացավ, բայց ոչ Հայաստանում:




Լրահոս