ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՆՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահը երեկ հանդիպել է Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարներին, որոնք մամուլում դժգոհել էին, թե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գյուղի բնակիչներին հատկացված տրակտորներն ու գյուղտեխնիկան չեն ծառայում նպատակին։ Նրանց պնդմամբ՝ ԲՀԿ Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանն արգելում է տեխնիկան օգտագործել համայնքային աշխատանքներ կատարելու համար։ Ի դեպ, «Ժողովուրդ»-ն այդ մասին բարձրաձայնել էր դեռ անցած սեպտեմբերին:  Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը գյուղապետերին հավաստիացրել է, որ հատկացված տրակտորները պետք է ծառայեն բոլորին հավասարապես. «Բոլոր գյուղացիներն էլ մեր ժողովուրդն են, իրանց ցավը տանեմ։ Պայմանագրի տակ գրած է՝ եթե ժողովրդի կողմից բողոք եղավ, տրակտորը մենք անմիջապես վերցնում ենք, տրամադրում ենք մյուսին»։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ ապրիլի 15-ին Բելառուսից 100 անուն գյուղտեխնիկա է հասնելու, որը շահավետ պայմաններով տրամադրվելու է գյուղացիներին։




Լրահոս