ՍՈՆԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնան խախտեց լռությունն ու հարցազրույց տվեց news.am-ին` հակադարձելով Արտո Թունջբոյաջյանին եւ նկատելով, որ ոչ բոլորին է դուր գալիս Արտոյի երաժշտությունը. «Թե կարող է, թող մարզադաշտ հավաքի: Գնա՛, լիքը համերգնե՛ր տուր, քո գո՛րծն առաջ տար: Ու եթե համաշխարհային պայմանագրերից ես խոսում, կարա՞նք տեսնենք իրա համաշխարհային պայմանագիրը: Ես նորից կլռեի եւ լռում եմ: Իսկ երբ իրեն հարցնում ես` «ես բան չեմ ասել, Սոնա՛ ջան»: Անգելներ ա իրա մոտ աճում: Բայց երեկ տեսնում եմ` մարդն ասում է, որ Սոնան իր վրա հարձակվել է, ինչպես երեքգլխանի վիշապ: Եվ դեռ իմ ձայնն է ծաղրում: Տեսե՞լ եք: Եվ դեռ քայլել է բոլոր երաժիշտների վրայով: Դուք 56 տարեկան եք, դա Ձեզ չի զարդարում: Ոչ մի կերպ: Եվ ես կրկնում եմ` ո՛չ բոլորին է դուր գալիս Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը»:




Լրահոս