ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե բժշկական հաստատության կողմից աշխատողին տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ արտասահման մեկնելու համար, այդ թերթիկն անցողի՞կ է ՀՀ-ում, եւ եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը:

Նվարդ Կիրակոսյան (41 տարեկան, դաշնակահար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ի՝ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ՝ բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ՝ անաշխատունակության թերթիկ): Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում՝ ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը եւ դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն՝ քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միգուցե շատերը հենց այս տարբերակը նախընտրեն, քանի որ առողջապահության պատասխանատուները հաճախ են հավաստիացնում, թե բուժումը Հայաստանում անհամեմատ մատչելի է:




Լրահոս