Ես տենց էգոիստ չեմ, կարևորը ժողովրդի համար լավ լինի. Բազմասեր Առաքելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձայներ ապահովելը հարաբերական է: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին իր մասնակցությանը` այս մասին նշեց պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:

«Այո ասելու համար մարդիկ պետք է իրազեկվեն: Բնականաբար, ես լծված եմ այդ գործին, որ այո ասելուց առաջ իրազեկվի, նոր ասի: Հասարակ ժողովուրդի հետ պետք է հասարակ լեզվով խոսենք, այլ ոչ թե տերմինալոգիայով», – նշեց նա:

Նշենք, որ Առաքելյանը մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր է, սակայն կողմ է այդ համակարգի վերացմանը: «Ես տենց էգոիստ չեմ, կարևորը ժողովրդի համար լավ լինի: Կուսակցությանն անդամագրվելն այդքան էլ նշանակություն չունի պատգամավոր դառնալու համար», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս