Ոնց կարող ես թատրոնի մասնակից լինել, շատ անդուր է այս ամենը. Զարուհի Փոստանջյանը` ռեալիթի շոուի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով` ամեն ինչ տեղափոխվել է շոուի դաշտ: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Այո/ոչ» իրապատմանը, պատգամավորը հայտարարեց, որ ավելի ճիշտ կլիներ սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստը բաժանվել ժողովրդին, այլ ոչ թե նման շոու արվեր:

«Շատ անդուր է այս ամենը: Հասկանալի է, որ պետությունը բացակայում է, և ժողովրդի համար այս ամենն ուղղակի թատրոն է: Հանրությունն ուղղակի օգտագործվում է որպես թատրոնի հանդիսատես: Դա ծրագիր չէ, դա թատրոն է, ո՞նց կարող ես թատրոնի մասնակից լինել», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս