ՀԺ. Ինչո՞ւ Հայլուրը չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչու՞ Հանրային հեոուստաալիքը չի լուսաբանել և չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը: Երբ այս հարցը “ՀԺ”-ի թղթակից Թագուհի Հովհաննիսյանը ուղղել է “Հայլուր” լրատվականի խմբագիր Արմեն Ամիր֊խանյանին, ստացել է ցնցող պատասխան. “Բայց ի՞նչ է եղել որ”,- ասել է նա: “Պարզ է դառնում, որ այս պատասխանը ուղիղ համեմատական է լուսաբանմանը: “Հանրահավաք է տեղի ունեցել, ցույց է տեղի ունեցել, այլընտրանքային երդում է տեղի ունեցել, դրանք բնորոշիչ չեն”: Մեր թղթակցի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ հայ հանդիսատեսին հետաքրքիր չի, թե ինչպես են բախվում իրենց հայրենակիցները ոստիկանների հետ, նա ասել է, որ թողարկման ժամանակ դրել են այն կադրը, որը թղթակիցը հասցրել է բերել դեպքի վայրից: “Այն իրադարձությունները, որոնք համարում ենք ոչ այնքան լայն լուսաբանում ունեցող, լուսաբանում ենք իրենց կարևորության ծավալի չափով: Ավաղ, մենք ենք այստեղ կոչված եթեր տալ այն, ինչ-որ հանրությանը հետաքրքիր է”,- ասել է նա և ավելացրել, որ հանրայինը ունի հանրային պարտավորություններ, որոնք կատարում է: 
Չարաչար սխալվում է “Հայլուրի” խմբագիրը: Ի տարբերություն մասնավոր հեոուստաընկերությունների, հանրայինը “նստած” է բյուջեի, այսինքն հարկատուների վզին: Տարեկան մենք` հարկատուներս, այդ ձրիակեր հեոուստաընկերությանը մոտ 7 միլիոն դոլար ենք տալիս: Իսկ անգամ պաշտոնական տվյալներով, այդ հարկատուների ավելի քան 1/3-րդը քվեարկել է այն մարդու օգտին, ում կողմնակիցների երթը ,բնորոշիչ չէե “Հայլուրի” համար: Այդ “կարևորություն չունեցող” իրադարձությունը արդեն օրեր շարունակ չի իջնում Ֆեյսբուքի “Եթերից”: Ու հետեւյալ տարօրինակ հարցն է ծագում: Ինչո՞ւ էր մեկ այլ ձրիակեր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի հազար ոստիկան բերել լցրել Երևանի կենտրոն, եթե ոչ մի կարևոր բան այնտեղ տեղի չէր ունենում: Ու ընդհանրապես, բացի Սերժ Սարգսյանի գործունեությունից, Հայաստանում որևէ կարևոր բան տեղի ունենո՞ւմ է: Դատելով “Հայլուրի” եթերներից` ոչ”,- գրել է թերթը:




Լրահոս