ՀԺ. Սուրիկ Խաչատրյանը՝ սյունեցիների սարսափելի երազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ”-ը գրում է. “”Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը երեկ դիմել է Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով Սյունիքի մարզը ազատել Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի մարզպետությունից: Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ Սյունիքի պես հերոսական աշխարհը անգամ սարսափելի երազում չի տեսել նման մարզպետ: Նոր կառավարության կազմում Սուրիկ Խաչատրյանի ընդգրկվելու դեպքում նախաձեռնության անդամները կգան Երևան և հացադուլ կսկսեն նախագահի նստավայրի դիմաց՝ իրենց միանալու կոչ անելով բոլոր սյունեցիներին: Միաժամանակ Սերժ Սարգսյանին հորդորում են այդքան մեծ հարվածի տակ չդնել սեփական հեղինակությունը, Սյունիքը ևս մեկ ժամկետով դատապարտելով վախիև, որպես հետևանք, վերջնական ամայացման”:




Լրահոս