Անսթափ վարորդի ավտոմեքենան ընկել է առուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ,   “ՎԱԶ-2102”  մակնիշի ավտոմեքենան  դուրս  է եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն: Պատահարի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Կատարվում է քննություն: 
ՀՀ ոստիկանություն 




Լրահոս