Վրաստանի Ռուիս թունելում բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է զետեղվել, որ Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու “Ռուիս” թունելում այրվում է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդեց, որ նախնական տվյալներով հրդեհը մեկուսացված է: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Երևանից Փոթի ուղևորվող  մակնիշի բեռնատարի վարորդի խցիկում (վարորդ Վրաստանի քաղաքացի Ռուխաձե Մալխաս): Տուժածներ չկան: Մասամբ այրվել է բեռնատարի խցիկը:
  
ՀՀ ԱԻՆ




Լրահոս