Արմավիրի մարզում հիվանդը առեվանգել է իրեն բուժող բժշկի BMW-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի հիվանդանոցի բակում, դանակի սպառնալիքի տակ, առևանգել է Արմավիր բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռոբերտ Ալեքսանյանին պատկանող BMW մակնիշի ամվտոմեքենան: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ահազանգ է ստացվում, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում, վթարի ենթարկված BMW մակնիշի ավտոմեքենա կա, որի վարորդն էլ վնասվածքներով ընկած է ավտոմեքենայի մոտ գտնվող հողամասում: 
Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար  Պարզվում է, որ նշված BMW -ն առևանգված այն ավտոմեքենան է, որը փնտրվում էր Արմավիրի ոստիկանների կողմից: Իսկ հիվանդանոց տեղափոխված անձը այն առևանգող, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 24-ամյա Հայկ Մադաթյանն է, ով, ըստ տեղեկությունների, որպես հոգեկան հիվանդ հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և բուժում է ստանում Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռ. Ալեքսանյանի մոտ: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան առևանգելու ժամանակ այնտեղ եղել է ոչ միայն Ռ. Ալեքսանյանը, այլ նաև բժշկական կենտրոնի 2 քույրեր:




Լրահոս