Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժառանգության» կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը կարգավորվել է, և նա առաջիկա օրերին Հայաստան կվերադառնա։ Տևական ժամանակ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում էր, ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ նա մեկնել է ալկոհոլից կախվածությունը հաղթահարելու համար։

Եկող շաբաթվա կեսին էլ, մեր տեղեկություններով, կլինի «Ժառանգության» վարչության նիստ։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ դեռ նիստի մասին որոշում չկա։ Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվ մասնակցություն կունենա «ոչ»-ի քարոզարշավին, որին հաշված օրեր են մնացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս