Հրդեհ Կապանի Բաղաբուրջ թաղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 15-ին, ժամը 01.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի “Բաղաբուրջ” թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին: 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքի “Բաղաբուրջ” թաղամասի թիվ 31 տանը:Այրվել են Լ.Բաղդասարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակը` գույքով (75 քմ), և տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ):




Լրահոս