ԿՊԱՀՊԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական մեր աղբյուրների վկայությամբ՝ կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի, եւ ՕԵԿ-ը 18 նախարարություններից կշարունակի գլխավորել 3-ը: Երբ «Ժողովուրդ»-ն ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց՝  արդյոք իրենք ցանկանում են ավելացնել նախարարական պորտֆելների թիվը, պարզվեց` այդ մասին խոսելը կոռեկտ չէ: Դա ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների քննարկելիք խնդիրն է: Ըստ ՕԵԿ խոսնակի՝ իրենք ՀՀԿ-ի հետ դեռ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո են կոալիցիա կազմել, եւ հիմա նոր փաստաթղթի կարիք չկա: «Քվոտաների մասին չեմ կարող ասել: Քննարկումներ ու վերանշանակումներ կլինեն: Բայց դա Սերժ Սարգսյանի որոշելիքն է լինելու»,-ասաց նա:




Լրահոս