Ժողովուրդ. ԲՀԿ-ական Թամար Պողոսյանը տհաճ իրավիճակում է հայնվել.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի ավագանու ԲՀԿ ընտրացուցակի 6-րդ տեղը զբաղեցնող նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ Աջափնյակում ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Պողոսյանը մի քանի անգամ ասել է՝ “Թումանյանական Երևան”, “Թումանյանական նախագիծ”, “Թումանյանական ճարտարապետություն”՝ հայ մեծ գրող Հ. Թումանյանին շփոթելով հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի հետ:
Պարեբրականի տեղեկություններով՝ այդուհետ ԲՀԿ-ում արգելել են Թամար Պողոսյանին ելույթ ունենալ՝ առանց նախապես համաձայնեցված տեքստի: Սակայն Պողոսյանը “Ժողովուրդ”-ին հավաստիացրել է, որ նման բան չկա. “Ամեն ինչին չափ կա, պետք է հերյուրանքը և զրպարտությունն էլ չափ ունենան: Ես դատապարտում եմ քարոզարշավի նկատմամբ նման վերաբերմունքը”:
Պարբերականը հիշեցնում է, որ երբ Թ. Պողոսյանը մշակույթի նախարար էր, հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին չէր ճանաչել և խնդրել էր ելույթից առաջ ներկայանալ:

Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս