ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի պահ եկավ, որ ընդդիմություն ունեինք, բայց էլի վերադարձանք նախկին աստիճանին… այդպես էլ չունեցանք ընդդիմադիր՝ ծրագրված, կազմակերպված գործողություններ, եւ դա քաղաքական դաշտի ցավը դարձավ»:

Գալուստ Սահակյան «168 ժամ»

Ախր մեր քաղաքական դաշտի ցավը կարելի է արտահայտել ընդամենը երեքտառանոց հապավումով՝ ՀՀԿ, իսկ դրա շուրջ արդեն կարելի է մանրամասնել. օրինակ՝ Գալուստ Սահակյանի նման՝ ՀՀԿ-ական ծերակույտի կարկառուն ներկայացուցչի առկայությունը: Ցավ է, որ քաղաքական դաշտում շարունակում են պահանջարկ վայելել Գրիգորիչի պրոֆեսիոնալ լղոզումները, ցավ է, որ բռնաբարվում են քաղաքացիների ուղեղները: Իսկ ընդդիմություն ունենալ կամ չունենալն էլ կրկին ՀՀԿ-ի ձեռքում է. ինչքան ընդդիմություն ուզեն, այդքան էլ կխփեն, այնպես որ, ընդդիմություն չունենալու պատճառը պետք է փնտրել ՀՀԿ-ի մեջ:




Լրահոս