ՉՍՏԱՑՎԱԾ ՔԱՐՈԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համատիրություններին ներքին հրահանգ է իջեցվել ակտիվ քարոզչություն իրականացնել հօգուտ ՀՀԿ-ի, իսկ բնակիչների դիմադրությանն արժանանալու դեպքում համոզել, որ գոնե ՕԵԿ-ին ընտրեն: «Ժողովուրդ»-ի լրագրողը Երեւանի Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկում ականատես է եղել, թե ինչպես է մի կին, համապատասխան ձեւաթուղթը ձեռքին, շրջել շենքերով, թակել բնակարանների դռները` ճշտելու՝ ում են ընտրելու: «Դեռ մտածում եմ, բայց ակնհայտ է, որ ոչ ՀՀԿ-ին»,-եղել է պատասխանը: Հիասթափված կինն էլ կոչ է արել. «Այդ դեպքում գոնե Երիցյանի՛ն ընտրեք»՝ տալով Երիցյանի բուկլետը:




Լրահոս