Մխիթարյանը ճանաչվել է «Շտուտգարտ»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Շտուտգարտ»-ի դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը երկու  հարված է կատարել դարպասին և նույնքան դարպասի ուղղությամբ։ Նրա  39 փոխանցումից ճշգրիտ է եղել 71,8 տոկոսը։ 26-ամյա խաղացողը մեկ անգամ հաղթող է եղել օդային պայքարում, 10 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին:  Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում:

Մխիթարյանը ստացել է 9.50 գնահատականը և  ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։




Լրահոս