Ժողովուրդ. Փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանին պաշտոնանկ կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել: Պատճառը, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում:
Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ): Այս պահվածքը դուր չի եկել Վլ. Գասպարյանին:
Ինչո՞ւ էիք զատվել Ձեր գործընկերներից.”Ժողովուրդ”-ը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեց այս հարցի պատասխանը ստանալ անձամբ Ս. Աֆյանից, սակայն չստացվեց: Մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան:

Շարունակությունը`  “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս