Դարպասապահ Սենին ավարտել է կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սան Պաուլու»-ի դարպասապահ Ռոժերիո Սենին կարիերան ավարտել է 42 տարեկանում։ Բրազիլացին հայտնել էր, որ կարիերան կավարտի մրցաշրջանի ավարտից հետո:

Սենին 131 գոլ է խփել պաշտոնական խաղերում։ Ամբողջ կարիերան նա անցկացրել է «Սան Պաուլու»-ում, որտեղ սկսել է հանդես գալ 1992 թվականից։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։




Լրահոս