![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/pic_81c2f0d2e0d3adb1e0681e7f001fa45e.jpg)
Դեկտեմբերի 14-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում Elements սրճարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի արդյունքում 2 մարդ է զոհվել և ևս 8-ը՝ վիրավորվել, փոխանցում է Lifenews-ը:
Տուժածներից 5-ին հոսպիտալացրել են, մյուսները հրաժարվել են հոսպիտալացումից:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձնանց խումբը ներխուժել է սրճարան: Կոնֆլիկտի ընթացքում սրճարանի աշխատակիցների հետ փոխհրաձգություն է սկսվել:
Հսկող տեսախցիկները նկարահանել են փոխհրաձգության պահը: Զինված անձինք չորսն են եղել:
Ականատեսների խոսքով՝ կոնֆլիկտին մոտ 2 տասնյակ մարդ է մասնակցել: Դեպքի մանրամասները քննվում են:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան