ԿԸՀ նախնական տվյալներով ավագանու անդամ կունենան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եվ Բարեվ Երեվանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԸՀ-ն ներկայացրել է վերջնական տվյալները՝ բոլոր 464 տեղամասերից.
“Առաքելություն” կուսակցություն 2692 (0,64%)
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն 97189 (23,07%)
“Բարև Երևան” կուսակցությունների դաշինք 35732 (8,48%)
“Հայ ազգային կոնգրես” կուսակցություն 18499 (4,39%)
“Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություն 15999 (3,80%)
“Հայաստանի Հանրապետական” կուսակցություն 235512 (55,89%)
“Օրինաց երկիր” կուսակցություն 15733 (3,73%)
Այսպիսով, նախնական տվյալներով Երեւանի ավագանիում ներկայացված կլինեն ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և “Բարև Երևան” դաշինքը: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու “Առաքելությունը” չեն հաղթահարել 7 տոկոսանոց շեմը:
Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437 հազար 21 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:




Լրահոս