Վթար Սեվակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են “ԲՄՎ” մակնիշի 85 ԼՏ 888, “Տոյոտա” մակնիշի 128 ՏՕ 01 եւ “Վոլկսվագեն” մակնիշի 72 NQ 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների վառելիքի արտահոսքը եւ հոսանքազրկել են:




Լրահոս