Այրվել է մատուռի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տանը հարակից “Սրբ. Թերեզա” մատուռում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել՚ 22.07-ին: Այրվել է մատուռի տանիքը՚ 40 քմ և գույքը՚ ամբողջությամբ:




Լրահոս