Դանակահարություն Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ին` ժամը 18:30-ին, Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն` 1991 թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Մարտին Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի և Անդոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս