Քաղաքացին ընկել է ջրանցքը. նրան որոնում է ջրասուզակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Երեւանից ջրասուզակ է հրավիրվել, որին օգնում են նաեւ տեղի բնակիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս