Վթար՝ Վեդի-Դաշտաքար ճանապարհին. 26-ամյա վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան Վեդի-Դաշտաքար ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև՝ ծառի: Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Կարեն Կարապետյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




Լրահոս