Շախմատային լրահոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մայորկա կղզում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրոսմայստերներ Սալվադոր դել Ռիո դե Անխելիսի (Իսպանիա), Վլադիմիր Պետկովի (Բուլղարիա) եւ Ստանիսլավ Սավչենկոյի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դել Ռիո դե Անխելիսը: Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը մրցաշարն ավարտեց 6 միավորով:
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում 3 տուրից հետո վաստակել է 2 միավոր: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանն ունի 1,5, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը՝ 1 միավոր:
Կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 2,5 միավորով եւ ընթանում է 2 – րդ տեղում: Աբրահամյանը կես միավորով ետ է մնում առաջատարից՝ գրոսմայստեր Իրինա Կրաշից. տեղեկացնում է armchess-ը:




Լրահոս