Ալեքսիս Սանչեսը շարքից դուրս է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը շարքից դուրս է մնացել մինչև հունվարի 10-ը: Նա ծնկի վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում նոյեմբերի 29-ին կայացած «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղում:

«Վնասվածքի պատճառով Սանչեսը չի մասնակցի «Արսենալ»-ի խաղերին մինչև հունվարի 10-ը»,- նշել է մասնագետը:

Այդպիսով, չիլիացի հարձակվողը բաց կթողնի «Սաուհեմփթոն»-ի, «Բորմուտ»-ի, «Նյուքասլ»-ի դեմ հանդիպումները:




Լրահոս