ՀԵՌԱՑՐԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համառ լուրեր էին շրջում առ այն, որ պաշտոնանկ է արվել հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պաշտոնապես ստուգել. Միրզոյանը կ՛ամ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, կա՛մ պատասխանելու դեպքում ասում էր, թե սխալ եք զանգահարել: Քանի որ ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակ, «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որն ասաց, թե թեեւ իրենք նույն շենքում են տեղակայված, սակայն բոլորովին այլ հիմնարկներ են, եւ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին:
«Ժողովուրդ»-ը ստիպված եղավ Միրզոյանի ընկերների միջոցով ճշտել լուրը, որոնց հետ զրույցում ՀՔԾ պետը հերքել էր պաշտոնանկության լուրը: Սակայն մյուս կողմից էլ հերքումն ամենեւին էլ հիմք չէ. Երեւանի ոստիկանապետ ներսես Նազարյանն էլ էր հերքում, բայց…




Լրահոս