ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանը, որ մարտի 21-ին վարույթ էր ընդունել ՀԱԿ 4 երիտասարդ ակտիվիստների բողոքը, նշանակել է նաեւ դատավարության օրը՝ մայիսի 8-ին: Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս երիտասարդներից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն արդեն գրեթե երկու տարի է՝ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը՝  2-3 տարվա ազատազրկման` 2011թ. օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Այս գործով Սարգիս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց. «Այս իշխանության պայմաններում արդարադատության որեւէ հույս անգամ չի կարելի ունենալ: Ես վստահ եմ, որ կայացվելու է քաղաքական վճիռ»:




Լրահոս