ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Բանն այն է, որ Գ. Կոստանյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է ԼՂՀ-ում քննվող մի զինվորի ինքնասպանության գործով մանրամասները, որը ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանն առայժմ անհասկանալի պատճառներով փորձել է «կոտրել» զինվորականների վրա: Գործին խառնվել է ընդհուպ մինչեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել զինդատախազ Կոստանյանից, սակայն նա, բնականաբար, «խոսքը կտուրը գցելու» ճանապարհով խուսափեց. «Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի հետ կապված՝ ես որեւէ զեկույց չեմ կարող անել, որովհետեւ ՀՔԾ-ի գործերը չեն հսկվում զինվորական դատախազության կողմից»: Մինչդեռ մեր աղբյուրները նույնիսկ մանրամասներ են հաղորդում:




Լրահոս