ՆՈՐ ԱՄԱԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մարտի 27-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Վերջինս այդ օրերին շտապեց հերքել, թե մենք սխալվել ենք: Բայց երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Հավելենք, որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի` ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կընտրվի ՀՌԱՀ նախագահ՝ փոխարինելով տխրահռչակ Գրիգոր Ամալյանին, որը փակեց «Ա1+» հեռուստաընկերությունը:




Լրահոս